
Հրանտ Միքայելի Ավանեսյան
ԿենսագրությունXՀրանտ Միքայելի Ավանեսյան
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Երևանի պետական համալսարան Հայաստանի հոգեբանների միության նախագահ «Արդի հոգեբանություն» գիտական ամսագրի գլխավոր խմբագիր
Սեդրակ Աղասու Սեդրակյան
ԿենսագրությունXՍեդրակ Աղասու Սեդրակյան
հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի հիմնադիր , ռեկտոր, հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ, մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոս), Հայաստանում գործնական հոգեբանության ուղղության հիմնադիր, «Հայաստանի գործնական հոգեբանների միավորում» ՀԿ նախագահ: Գիտական գործունեության հիմնական ուղղություններն են սոցիալական, քաղաքական, կառավարման և ընտանիքի հոգեբանությունը: Հեղինակ է շուրջ 200 գիտական և ուսումնամեթոդական հրապարակումների, դասագրքերի ՝ հայերեն, ռուսերեն, պարսկերեն, անգլերեն լեզուներով:
Վարուժան Սպիրիդոնի Մելքոնյան
ԿենսագրությունXՎարուժան Սպիրիդոնի Մելքոնյան
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր-նախագահ Սովորել է Երևանի Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում: Ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը Ղեկավարել է ՀՀ արդարադատության նախարարության քրեկատարողական համակարգում սոցիալ-հոգեբանական ծառայությունների ներդրման աշխատանքները։ 2005 թվականին, ձևավորելով հոգեբանական աշխատանքի մեծ փորձ և բարձր որակավորում ունեցող, ոլորտում առաջատար մասնագետների պրոֆեսիոնալ թիմ, հիմնադրել է «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը՝ նպատակ ունենալով հոգեբանական աջակցությունը հասանելի դարձնել հասարակության տարբեր շերտերին, նպաստել մարդկանց հոգեկան առողջության ամրապնդմանն ու բարելավմանը, խթանել պրակտիկ հոգեբանության և հոգեբանություն մասնագիտության զարգացումը Հայաստանում:
Հասմիկ Լենդրուշի Կիրակոսյան
ԿենսագրությունXՀասմիկ Լենդրուշի Կիրակոսյան
Հոգեբանական գիտությունների թեկնածու, • Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի դասախոս, • ՀՀ ԿԱ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի հոգեբան, կենտրոնի պետ, • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչության գլխավոր մասնագետ, • ՀՀ ներքին գործերի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի փորձագետ, • Ճապոնիայի «Աղետների Նվազեցման Ասիական Կենտրոն»-ի հյուրընկալված- հետազոտող: Մասնագիտությունը` • սոցիալական հոգեբանություն, արտակարգ իրավիճակների հոգեբանություն, • հեղինակ է շուրջ 20 գիտական, ուսումնամեթոդական ու հանրամատչելի հոդվածների և հրապարակումների:
Հրաչյա Ռաֆայելի Հովհաննիսյան
ԿենսագրությունXՀրաչյա Ռաֆայելի Հովհաննիսյան
Հոգեբան (խորհրդատու, հետազոտող, մարզիչ)։ Հոգեբ. գիտ. թեկնածու, դոցենտ, ԵՊՀ, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ: Գիտական աստիճան է ստացել սոցիալական հոգեբանության, արտակարգ և ճգնաժամային իրավիճակների հոգեբանության ոլորտներում։ «ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց» ՀԿ համահիմնադիր, փորձագետ: Հեղինակ է շուրջ 4 տասնյակ գիտական հրապարակումների։ Մասնակցել է հայրենական և միջազգային գիտաժողովների:
Արամ Աբգարի Մելքոնյան
ԿենսագրությունXԱրամ Աբգարի Մելքոնյան
Հոգեբան, վարում է հոգեբանական խորհրդատվական գործունեություն՝ կոգնիտիվ-վարքային թերապիա ուղղությամբ։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ կամավոր անզավակություն (չայլդֆրի), գիտության մեթոդաբանություն, մտածողության աղճատումներ, որոշումների կայացման հոգեբանություն։ Մասնակցել է մի շարք միջազգային և հանրապետական գիտաժողովների, գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է։ Մասնագիտական գործունեության անցկացման համար արժանացել է պետական պարգևների։
Նաիրա Ռաֆայելի Հակոբյան
ԿենսագրությունXՆաիրա Ռաֆայելի Հակոբյան
Ծննդյան թիվը` 06.11.1966 Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր • Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտություններին ակադեմիայի ակադեմիկոս • Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ • Հայոց փիլիսոփայական ակադեմիայի Դավիթ Անհաղթի մեդալակիր • ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնի «Կաճառ» գիտական հանդեսի գլխավոր խմբագիր • «Հայպետծառայող կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Մասնագիտությունը` • Սոցիալական հոգեբանություն, արտակարգ իրավիճակների հոգեբանություն • Հեղինակ է շուրջ 150 գիտական հոդվածի, 8 ուսումնամեթոդական ձեռնարկի, 5 մենագրության Հեռ.` (+374 60) 623520 (303) աշխ. Էլ. փոստ` [email protected]
Լիլիթ Վարազդատի Բաղդասարյան
ԿենսագրությունXԼիլիթ Վարազդատի Բաղդասարյան
Հոգեբանական գիտությունների թեկնածու, Հայկական հոգեբուժական ասոցիացիաի գործադիր վարչության անդամ, մասնագետների վերապատրաստումների բաժնի քարտուղար Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբանական ծառայության համակարգող, Ռեքավերի Քոլեջի և «Անտիսուիցիդ» սուիցիդների կանխարգելման կենտրոնի ղեկավար «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի նախագահ Երևանի Պետական Համալսարանի Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ
Նաիրա Գուրգենի Ազատյան
ԿենսագրությունXՆաիրա Գուրգենի Ազատյան
Կլինիկական հոգեբան Բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս, ուսումնական մասի վարիչ Կրթություն 2004-2005 թթ. ՀՀ ԱԱԻ Ապագա գիտնականների դպրոց 2000-2003թթ. Ռուսաստանի Պիրագովի անվան պետական բժշկական համալսարան, օրդինատուրա՝ կլինիկական հոգեբանություն, հոգեթերապիա մասնագիտությամբ 1995-1999թթ. Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ, հոգեբանության բաժին Աշխատանքային գործունեություն 02.11.2011–ից առ այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի Բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս 01.09.2011թ.-02.11.2011թ. – Երևանի պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի դասախոս 2005–2011թթ. ՀՀ ԱԱԻ Այլընտրանքային բժշկության կլինիկայի հոգեբան-խորհրդատու, 2005–2011 թթ. ՀՀ ԱԱԻ Ապագա գիտնականների դպրոցի փոխտնօրեն 2005–2011 թթ. ՀՀ ԱԱԻ Ընտանեկան բժշկության ամբիոնի ասիստենտ 2003-2005 թթ. ՀՀ ԱԱԻ Ընտանեկան բժշկության ֆակուլտետ Նեղ մասնագիտությունների ամբիոն, որպես ավագ լաբորանտ Գիտական գործունեություն Երևանի պետական բժշկական համալսարանի Բժշկական հոգեբանության ամբիոնի հայցորդ է: Մասնագիտական գործունեություն 2014 թ.-ից Հայկական հոգեբուժական ասոցիացիայի անդամ 2016 թ․ ից Ցավի ուցումնասիրման հայկական ասոցիացիայի անդամ
Խաչատուր Վլադիմիրի Գասպարյան
ԿենսագրությունXԽաչատուր Վլադիմիրի Գասպարյան
Հ․ գ․ թ․, դոցենտ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» Հոգեկան առողջության կենտրոնի կլինիկական տնօրեն, Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Մոսկվայի մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանում «Կենսական դժվարին իրավիճակների տարիքային հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով։ Ավելի քան 100 հոդվածների և տասնյակ գրքերի հեղինակ։
Արմեն Տիգրանի Բեջանյան
ԿենսագրությունXԱրմեն Տիգրանի Բեջանյան
Բժիշկ, հոգեբան (մանկաբույժ, հոգեթերապևտ, խորհրդատու) Հոգեբ. գիտ. թեկնածու, դոցենտ, ԵՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ: Գիտական աստիճան է ստացել աշխատանքի և ինժեներական հոգեբանության ոլորտներում։ Շուրջ 30 տարի է ղեկավարում է «Ապագա» ՍՊԸ հոգեբանական ծառայությունը։ Հեղինակ է շուրջ 3 տասնյակ գիտական հրապարակումների։ Մասնակցել է հայրենական և միջազգային գիտաժողովների:
Ասյա Սուրենի Բերբերյան
ԿենսագրությունXԱսյա Սուրենի Բերբերյան
Ռուս-Հայկական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հոգեբանություն» ուղղվածության ղեկավար: Ա. Բերբերյանը հանդիսանում է Հոգեբանական գիտությունների Միջազգային ակադեմիայի և «Համառուսաստանյան պրոֆեսիոնալ հոգեթերապևտիկ լիգայի» Հայկական մասնաճյուղերի իսկական անդամ և ղեկավար: Նա ամենամյա միջազգային գիտագործնական համաժողովների և ֆորումների կազմակերպիչ է։ Նա պարգևատրվել է հետևյալ մրցանակներով. «Տարվա լավագույն դասախոս», ՀՌՀ վաստակավոր պրոֆեսորի կոչում, «Հոգեբանության բնագավառում ունեցած մեծ վաստակի և արժանիքների» համար շքանշան (ՀԳՄԱ), ՀՀ Կրթության, Գիտության և Սպորտի նախարարության Ոսկե շքանշան, ՀՌՀ Ոսկե մեդալ, Ռուսաստանի Դաշնության պատվավոր աշխատող և այլն: Նա ունի ավելի քան 300 գիտական աշխատանքներ՝(h-index – 10), հանդիսանում է բարձրագույն կրթության հումանիզացման և էթնոմշակութային ինքնության հիմնախնդիրների վերաբերյալ դրամաշնորհային նախագծերի հեղինակ:
Արսեն Բաղդասարի Լոքյան
ԿենսագրությունXԱրսեն Բաղդասարի Լոքյան
Ծննդյան ամիս ամսաթիվ՝ 1972.03.10 Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժշկական գիտությունների թեկնածու։ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր։ՀՀ ԲՈԿ թիվ 067 և 064 մասնագիտական խորհուրդների անդամ, Հայաստանի Հոգեբանների Միության հիմնադիր խորհրդի անդամ։ ,,Արդի հոգեբանություն,, գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ։ Մոտ 60 գիտական հոդվածների, 1 մենագրության, 2 մեթոդական ուղեցույցների և 1 ձեռնարկի հեղինակ։ ԵՊՀ ,,Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի,, ավագ գիտաշխատող։
Արկադի Աղվանի Մեհրաբյան
ԿենսագրությունXԱրկադի Աղվանի Մեհրաբյան
Ծննդյան ամիս ամսաթիվ՝ 29․08․1977թ․։ Հոգեբան-հոգեթերապևտ, կոգնիտիվ-վարքաբանական ուղղության ներկայացուցիչ, իրավաբանական-հոգեբան, մանկավարժ-հոգեբան, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի համահիմնադիր, «Կոնվերսիա» ՀԿ-ի նախագահ, դասավանդման ավելի քան 20 տարի ստաժ, փորձագիտական ստաժը ավելի քան 10 տարի, գիտական ուղղվածություններն են՝ կոնֆլիկտի սոցիալ-հոգեբանական հիմքերը, նևրոզի կլինիկա, սպորտի հոգեբանություն, ամուսնալուծության հոգեբանական կանխարգելման հիմքերը, երեխաների օտարացման պատճառները։ Բազմաթիվ գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է։ Ամուսնացած է, ունի առայժմ 4 երեխա։
Էլինա Վյաչեսլավի Ասրիյան
ԿենսագրությունXԷլինա Վյաչեսլավի Ասրիյան
Էլինա Վյաչեսլավի Ասրիյան, հ․գ․թ․, դցենտ, ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր, ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, Բազմաթիվ Միջազգային կոնֆերանսների և սեմինարների մասնակից։ 70 ավելի հոդվածի և 6 ձեռնարկի հեղինակ։ Գիտական գործունեության ոլորտներ՝ ընտրություններ, հասարակական կարծիք և քվեարկության վարքագիծ, քաղաքական հաղորդակցություն, սոցիալական հոգեբանություն, մեդիա հոգեբանություն
Սրբուհի Ռաֆիկի Գևորգյան
ԿենսագրությունXՍրբուհի Ռաֆիկի Գևորգյան
Հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր։ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր։ Նա մեծ ներդրում ունի Հայաստանում հոգեբանական կրթության, սոցիալական և կառավարման հոգեբանության, զարգացման հոգեբանության ոլորտի հետազոտությունների զարգացման գործում։ Եվրոպայի հոգեթերապևտների լիգայի անդամ, «Մանկավարժության և հոգեբանության խնդիրներ» գիտական ամսագրի գլխավոր խմբագիր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի «Հոգեբանություն» աստիճաններ շնորհող մասնագիտացված խորհրդի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետբուհական և շարունակական կրթության ամբիոնի պրոֆեսոր։