Մեր մասին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ («ՀՀՄ» ՀԿ):
Կազմկերպությունը հիմնադրվել է 2023 թ. մարտի 27-ին:
Կազմակերպության համահիմնադիր-նախագահ՝ հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հ. Մ. Ավանեսյան:
Կազմակերպության գործունեության առարկան է՝ ՀՀ-ում հոգեբանական գործունեությունը և կրթությունը գնահատող, համակարգող, կարգավորող և համաշխարհային ներկայացուցչականությունն ապահովող մասնագիտական առաքելությունը:
Նպատակներն են՝
- Միավորել ՀՀ բոլոր մարզերում գործող այն կազմակերպություններին (ՀԿ-ներ, ուսումնական հաստատություններ, այլ կառույցներ) և անհատներին, որոնք հոգեբանության բնագավառներում գիտական, կրթական և կիրառական գործունեություն են իրականացնում (կամ առընչություն ունեն հոգեբանական բնագավառների հետ)՝ ձևավորելով մասնագիտական համայնք և փոխադարձ աջակցության միջավայր:
- Կազմակերպությունը համագործակցում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության ուժային կառույցների, Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակա պետական եկամուտների կոմիտեի, պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների հետ:
- Ապահովել Հայաստանում և միջազգային հարթակներում հոգեբանական գործունեություն կազմակերպելու և իրականացնելու պայմաններն ու արդյունավետությունը, պետական, ոչ պետական և միջազգային կառույցների հետ համագործակցության օրենսդրական և մասնագիտական գործունեության նորմատիվ կարգավորումները:
Տեսլական
Հայաստանի Հոգեբանների Միությունը (ՀՀՄ) մասնագիտական հասարակական կազմակերպություն է, որը ներկայացնում է հոգեբանությունը Հայաստանում: ՀՀՄ-ը ստեղծվել է 2022 թ., որին անդամակցում են գիտնականներ, հետազոտողներ, պրակտիկ մասնագետներ և ուսանողներ: Նրանք հոգեբանական գիտության կայացման ու զարգացման գործի նվիրյալներ են, որոնք մշտապես սատարում են Հայաստանի և Արցախի բնակչության հոգեկան առողջության բարելավմանն ու բարեկեցությանը:
ՀՀՄ-ի կարևորագույն խնդիրներն են. աջակցել հոգեբանի մասնագիտության կարգավիճակին, նպաստել հոգեբանների կրթության որակի բարձրացմանը, գիտական նվաճումների քանակի ավելացմանը, մասնագիտության շահերի պաշտպանությունը, աջակցել հոգեբանության հոտազոտական, կլինիկական և կիրառական մեթոդների կատարելագործմանը, արհեստավարժ հոգեբանական ծառայությունների արժեքի գնահատմանը և դրա ճանաչելիությանը երկրի հասարակական ու պաշտոնական կառույցների կողմից, ինչպես նաև միջազգային համապատասխան հարթակներում, խթանել մասնագիտական համայնքում համագործակցությունը:
ՀՀՄ-ը ձգտում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծառայությունների այնպիսի համակարգի, որը հասանելի կլինի Հայաստանում ապրող բոլոր մարդկանց համար: