- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:
- Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամության կամավորությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը և հաշվետվողականությունը:
- Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
- Կազմակերպության
հայերեն անվանումն է` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
կրճատ՝ «ՀՀՄ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԿ
ռուսերեն՝ ”СОЮЗ ПСИХОЛОГОВ АРМЕНИИ” ПРОФЕССИОНАЛЬНАЯ ОБЩЕСТВЕННАЯ ОРГАНИЗАЦИЯ
կրճատ՝ “СПА” ПРОФЕССИОНАЛЬНАЯ ՕՕ,
անգլերեն՝ “PSYCHOLOGISTS’ UNION OF ARMENIA” PROFESSIONAL
NON-GOVERMENTAL ORGANIZATION,
կրճատ՝ “PUA” PROFESSIONAL NGO:
- Կազմակերպությունն ունի պաշտոնական խորհրդանիշ, որի նկարագրությունը ենթակա է հաստատման Կազմակերպության ժողովի կողմից։ Խորհրդանիշի գունավոր պատկերը և նկարագրությունը կցվում են սույն կանոնադրության հավելվածում:
- Կազմակերպության գտնվելու վայրն է՝
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նանսենի փ., շ. 3, 1-ին ոչ բնակելի տարածք, հեռ.՝ +37491428635, էլ. հասցե՝ [email protected]:
- ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
- Կազմակերպության գործունեության առարկան է՝ ՀՀ-ում հոգեբանական գործունեությունը և կրթությունը գնահատող, համակարգող, կարգավորող և համաշխարհային ներկայացուցչականությունն ապահովող մասնագիտական առաքելությունը:
- Նպատակներն են՝
- Միավորել ՀՀ բոլոր մարզերում գործող այն կազմակերպություններին (ՀԿ-ներ, ուսումնական հաստատություններ, այլ կառույցներ) և անհատներին, որոնք հոգեբանության բնագավառներում գիտական, կրթական և կիրառական գործունեություն են իրականացնում (կամ առընչություն ունեն հոգեբանական բնագավառների հետ)՝ ձևավորելով մասնագիտական համայնք և փոխադարձ աջակցության միջավայր:
- Կազմակերպությունը համագործակցում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության ուժային կառույցների, Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակա պետական եկամուտների կոմիտեի, պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների հետ:
- Ապահովել Հայաստանում և միջազգային հարթակներում հոգեբանական գործունեություն կազմակերպելու և իրականացնելու պայմաններն ու արդյունավետությունը, պետական, ոչ պետական և միջազգային կառույցների հետ համագործակցության օրենսդրական և մասնագիտական գործունեության նորմատիվ կարգավորումները:
8.3. Կազմակերպության Խնդիրներն են՝
8.3.1 Կազմակերպել և իրականացնել կազմակերպության կանոնադրության դրույթներից բխող գործառույթները,
8.3.2. Վերլուծել և գնահատել ՀՀ-ում հոգեբանական գործունեության տարբեր ոլորտներում (գիտահետազոտական, կրթական, կիրառական, փորձագիտական, դիագնոստիկ, խորհրդատվական, հոգեթերապևտիկ և այլն) առկա խնդիրներն ու կարիքները, հոգեբանական մասնագիտական ներուժի առկա վիճակն ու զարգացման հեռանկարները,
8.3.3. Նպաստել հոգեբանական գործունեության ասպարեզում համընդհանուր չափանիշների սահմանմանը,
8.3.4. Համագործակցել պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ անձանց հետ,
- Նպաստել հոգեբանական կրթության համակարգերի կատարելագործմանն
ուղղված օրենքների և տեխնոլոգիայի մշակմանը, ինչպես նաև ապագա հոգեբանների մասնագիտական պատրաստման հայեցակարգի զարգացման գործընթացին,
8.3.6 Տրամադրել մասնագիտական խորհրդատվական և փորձագիտական աջակցություն հոգեբանական գործունեություն իրականացնող կազմակերպություններին և անհատներին,
86.3.7 Մշակել և ներդնել հոգեբանական տարաբնույթ աշխատանքների կատարման նորմեր, չափորոշիչներ և ուղեցույցներ՝ երաշխավորելով հոգեբան-մասնագետների գործունեության արդյունավետությունն ու ապահովությունը, ինչպես նաև ապահովելով շահառուների, հաճախորդների կամ պատվիրատուների իրավունքների պաշտպանությունը,
8.3.8 Ապահովել հոգեբանների մասնագիտական էթիկայի և վարքագծի ամենաբարձր չափանիշների մշակումը և դրանց պահպանման ընթացակարգը,
8.3.9 Համագործակցել Հայաստանի, միջազգային և արտասահմանյան մյուս երկրների հոգեբանական կազմակերպությունների, հաստատությւոնների, ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների հետ,
8.3.10 Իրականացնել արդի ընդհանուր կրթական, գիտամանկավարժական, մեթոդական և այլ ծրագրերի, նախագծերի, խոշոր գիտահետազոտական աշխատանքների անկախ հասարակական փորձաքննություն:
- Իր առարկան, նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, ՀՀ-ում գրանցված այլ կազմակերպությունների հետ:
9.1 Իր առարկան, նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար կազմակերպությունը կարող է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:
9.2 Կանոնադրական նպատակներին հասնելու համար ՀՀՄ-ն իրականացնում է հետևյալ աշխատանքները,
9.2.1 համաժողովների, կլոր սեղանների, հանդիպումների անցկացում` դրա գործունեությունը պայմանավորող կարևորագույն որոշումների քննարկման և ընդունման համար,
9.2.2 խմբերի կազմակերպում, որոնք մշակում են ՀՀՄ նպատակների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը,
9.2.3 դասախոսությունների, սեմինարների, դասընթացների, հետազոտությունների և ՀՀՄ անդամներին հետաքրքրող այլ միջոցառումների անցկացում,
9.2.4 գործունեություն «հասարակայնության հետ կապերի» ոլորտում (մամուլի ասուլիսներ, մամուլի հաղորդագրություններ, ցուցահանդեսների մասնակցություն և այլն),
- Հասարակության շրջանում հոգեբանական գրագիտության և մշակույթի տարածման և զարգացման խթանում, մասնակցություն արդի հոգեբանական գիտելիքի տարածմանն ու հանրահռչակմանը (լուսավորչական գործառույթ):
- Աջակցությունսոցիալական մասնագիտությունների բնագավառում աշխատող ոչ հոգեբանների հոգեբանական պատրաստվածության մակարդակի և որակի բարձրացմանը:
- գործընկերության անդամների կողմից գործունեության մասնագիտական և էթիկական չափանիշների պահպանման հետ կապված կոնֆլիկտների քննարկում և լուծում, որոնք առաջանում են այցելուների, հայտատուների, պետական մարմինների և գործընկերության անդամների միջև հարաբերություններում,
- տեղեկատվության փոխանակման և համագործակցության կազմակերպում օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք միավորում են դասընթացավարներին և խորհրդատուներին,
- տեղեկատվական և վերլուծական գործունեություն, ժողովածուների, գրքերի և գիտական ու տեղեկատվական այլ ուղեցույցների հրատարակում:
- Կազմակերպությունն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար իրավասու է օրենքով սահմանված կարգով՝
1) Կազմակերպել Կազմակերպության գործունեության ոլորտներում կադրերի պատրաստում, նրանց որակավորման բարձրացում և վերապատրաստում.
2) Ծավալել բարեգործական գործունեություն.
3) Կանոնադրական նպատակների իրագործման համար հայթայթել միջոցներ՝ կազմակերպության իրավական վիճակի բարելավման համար:
- Իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ կազմակերպությունների հետ:
- Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
- Կազմակերպության անդամ կարող է դառնալ ցանկացած 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական անձ, ով ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը:
- Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության գործադիր մարմնին՝ Նախագահին:
- 15. Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Նախագահը` սույն Կանոնադրության հիման վրա:
- Կազմակերպության անդամը ցանկացած ժամանակ ազատ է դուրս գալու Կազմակերպությունից: Կազմակերպության անդամությունից հեռացումը կատարվում է Նախագահի որոշմամբ:
- 17. Կազմակերպության անդամների համար կարող է սահմանվել անդամավճար՝ բացառապես իրավազոր ընդհանուր ժողովի ձայների պարզ մեծամասնությամբ:
- ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Կազմակերպության անդամն իրավունք ունի՝
- ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման մարմիններում,
- ներկա գտնվել Ժողովին անձամբ,
- ցանկացած դեպքում անվճար օգտվել Կազմակերպության ծառայություններից,
- ծանոթանալու Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալու նրանց ընդունած որոշումների պատճենները,
- վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու Կազմակերպության մարմինների որոշումները: Կազմակերպության անդամի կողմից գործադիր մարմնի որոշումների բողոքարկումն իրականացվում է Ժողովին համապատասխան դիմում ներկայացնելու եղանակով: Դիմումը քննարկում է Ժողովը: Դիմումի քննարկումը կարող է կատարվել նաև հեռակա կարգով,
- Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, Կազմակերպության մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին 3 տարիներին,
- իրականացնել օրենքով սահմանված այլ իրավունքներ:
- Կազմակերպության անդամը պարտավոր է՝
- կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները,
- բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները,
- Կազմակերպության կանոնադրական պահանջները խախտելու կամ Կազմակերպության կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու դեպքում Կազմակերպության անդամի նկատմամբ Կազմակերպության նախագահի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողության կամ Կազմակերպության անդամությունից հեռացնելու ձևով:
- ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- Կազմակերպության կառավարման մարմիններն են ժողովը, գործադիր մարմինը՝ Նախագահը:
- Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին` ժողովին:
- Կազմակերպության հերթական ժողովը գումարվում է հինգ տարին մեկ անգամ: Կազմակերպության հերթական ժողովը հրավիրում է Նախագահը՝ անդամների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն: Նախագահը որոշում է ժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև ժողովի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ, քան 20 օր առաջ պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ օրենքով սահմանված այլ եղանակներով ծանուցում է Կազմակերպության անդամներին և կառույցներին:
- Կազմակերպության արտահերթ Ժողով հրավիրվում է Նախագահի կամ Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ Նախագահի կողմից:
- Կազմակերպության արտահերթ Ժողովը գումարվում է վերոնշյալ նախաձեռնությունից ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում: Արտահերթ Ժողով գումարելու ժամանակի և վայրի մասին Ժողովի մասնակիցները ծանուցվում են արտահերթ Ժողով անցկացնելու օրվանից առնվազն 5 օր առաջ:
- Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են՝
- Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, լրացումների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը,
- այլ իրավաբանական անձի ստեղծման կամ այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին որոշման ընդունումը,
- Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին որոշումների ընդունումը,
- Կազմակերպության կառուցվածքի հաստատումը,
- Կազմակերպության Նախագահի ընտրությունը և փոփոխումը,
- Կազմակերպության Նախագահի վարձատրության կարգի և պայմանների սահմանումը,
- Կազմակերպության աուդիտն իրականացնող անձի ընտրությունը, եթե օրենքի համաձայն Կազմակերպությունը ենթակա է պարտադիր աուդիտի,
- Կազմակերպության ռազմավարության հաստատումը, եթե Կազմակերպությունը նախատեսում է ունենալ ռազմավարություն,
- հինգ տարին մեկ անգամ գործադիր մարմնի կողմից Ժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունների հաստատումը,
- Կազմակերպության մարմինների` իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողության դադարեցումը,
- Կազմակերպության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը,
- Կազմակերպության լուծարման (բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի) մասին որոշման ընդունումը,
- օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
- Ժողովն իրավազոր է, եթե գումարվել է օրենքին և Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան, և Ժողովին մասնակցում է Կազմակերպության բոլոր անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ժողովի որոշումներն ընդունվում են Կազմակերպության Ժողովին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ժողովի արձանագրությունը ստորագրում են ժողովի նախագահողը և քարտուղարը: Ժողովի արձանագրությունները պահպանվում են 5 տարի:
- Նախագահն ընտրվում է Ժողովի կողմից հինգ տարի ժամկետով: Կազմակերպության գործադիր մարմինը կազմակերպության նախագահն է: Նախագահը ղեկավարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը և վարում է ժողովի նիստերը:
- Նախագահի իրավասությունները ներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը:
- Նախագահը Կազմակերպության կանոնադրությանը և Ժողովի որոշումներին համապատասխան`
- ապահովում է Ժողովի որոշումների կատարումը,
- տնօրինում և կառավարում է Կազմակերպության ցանկացած տեսակի և չափի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Կազմակերպության անունից,
- ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,
- տալիս է լիազորագրեր,
- բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ,
- իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
- հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը,
- հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները,
- հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները,
- հաստատում է Ժողովների գումարմանը նախորդող տարիների Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, որոնք հինգ տարին մեկ անգամ ներկայացնում է Ժողովի հաստատմանը,
- ընդունում է Կազմակերպության անդամ և հեռացնում Կազմակերպության անդամությունից,
- իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
- Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի:
- Նախագահը կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Կազմակերպության կանոնադրության, Ժողովի որոշումների կամ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
- ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
- Կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
- Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ և շարժական գույք` շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:
- Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել՝
1) Կազմակերպության անդամների ներդրումները,
2) Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,
3) իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ առևտրային կազմակերպությունից ստացված միջոցները,
4) դրամական մուտքերը պետական բյուջեից,
5) նվիրաբերությունները, այդ թվում` դրամաշնորհները,
6) հանգանակությունները,
7) օրենքով չարգելած այլ միջոցներ:
- Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար: Կազմակերպության գույքը, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը նրա անդամների միջև չի կարող բաշխվել:
VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
- Կազմակերպությունը կարող է լուծարվել Ժողովի որոշմամբ կամ դատարանի վճռով:
- Ժողովը կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցում է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Կառավարության։
- Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել Ժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի վճռով` օրենքով սահմանված կարգով:
Սույն կանոնադրությունը կազմված է «07» մարտի 2023թ. և բաղկացած է 9 թերթից և հավելվածից: